Bugatti-ն ամենաթանկարժեք հիպերավտոմեքենան է ստեղծել

Auto News 12.02.2019   22:45   93
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Bugatti ընկերությունը Ժնևյան ավտոսրահում կներկայացնի հիպերավտոմեքենա, որի գինը կազմում է 16 մլն եվրո։

Շրջանառվող լուրերի համաձայն, ավտոմեքենան կառուցվել է միակ օրինակով՝ Ֆերդինանդ Պորշեի թոռան՝ Ֆերդինանդ Պիխի համար։ Նա մոտ 25 տարի գլխավորել է Volkswagen-ը և եղել է Veyron-ի գլխավոր գաղափարախոսը։

Motor-ը, վկայակոչելով TheSupercarBlog կայքին, հայտնում է, որ նորույթը կստեղծվի Chiron Sport մոդելի հիման վրա, սակայն շատ ինքնատիպ թափք կունենա։ Դա փոփոխություններ կմտցնի աերոդինամիկայում, իսկ, ահա, տեխնիկական մասում նոր բան չի ակնկալվում։ Հիպերավտոմեքենան կհագեցնեն նույն 8,0 լիտրանոց W16 շարժիչով, ինչ որ Chiron-ինն է։

Ընդ որում, նոր Bugatti-ն լիովին կարող է դառնալ աշխարհի ամենաթանկարժեք ավտոմեքենան։ Այն միլիոն դոլարով թանկ է Pagani Zonda HP Barchetta-ից և 4,8 միլիոնով՝ միակ օրինակով գոյություն ունեցող Rolls-Royce Sweptail-ից։

Հիպերավտոմեքենան կդառնա ապրանքանիշի 110 ամյակի հանդիսության մի մասը։ Այդ առիթով ընկերությունն արդեն ներկայացրել է Chiron Sport-ի հատուկ տարբերակը, որը կրում է 110 ans Bugatti անվանումը և թողարկվել է 20 օրինակով։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Bugatti

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon