Ավստրալացի գիտնականները փորձում են կենսավառելիք ստանալ շաքարեղեգից

Աշխարհ 14.03.2019   22:15   48
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ավստրալացի գիտնականները պնդում են, որ շաքարը կարող Է դառնալ Էկոլոգիապես մաքուր վառելիքի և կենսաքայքայվող պլաստիկի աղբյուր: Քվինսլենդի նահանգի համալսարանի լաբորատորիայում արդեն կատարվել են շաքարեղեգի գեների խմբագրման առաջին գիտափորձերը, ինչը թույլ կտա գտնել բույսի նոր կիրառում և նվազեցնել բեռնվածությունը մոլորակի Էկոհամակարգի վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ավստրալիայում տարեկան հավաքում են շուրջ 35 միլիոն տոննա շաքարեղեգ: Դա մեր տնտեսությանը բերում Է շուրջ 2 միլիարդ դոլար և աշխատանք Է տալիս 40 հազար մարդու, բայց այսօր ինդուստրիան պայքարում Է հանուն շահութաբերության. շաքարի պահանջարկը և դրա գինն ընկնում են, իսկ ծախսերն աճում են: Դա նշանակում Է, որ շատ արտադրողներ շահագրգռված են իրենց եղեգի այլընտրական օգտագործման հարցում»,- պատմել Է Քվինսլենդի համալսարանի ավագ գիտական աշխատակից Դարեն Ռեյքմանը: Նրա խոսքով՝ եղեգից վառելիքի արտադրության փորձնական գիծն արդեն նախագծված Է և պատրաստ Է առաջին հումքի ընդունմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon