Անհրաժեշտ են մասնագիտական վերլուծություններ

Տեսանկյուն 13.03.2019   15:44   50
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Այսօր ԱԺ-ում էլ այս մասին խոսեցի, վերջին շրջանում էլ եմ շատ ասել սրա մասին, հիմա էլ շեշտեմ։
Ճիշտ քաղաքականություն մշակելու համար ամենաանհրաժեշտ բաներից մեկը ԿԱԳ-ն է՝ կարգավորման ազդեցության գնահատականը։
Այսինքն օրենք կամ որոշում ընդունելուց առաջ պետք է խորքային վերլուծություն անել՝ հասկանալու համար դրա հետևանքները տնտեսական, սոցիալական, բնապահպանական և այլ տեսանկյուններից՝ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։
Եթե ԿԱԳ չի արվում կամ անորակ է արվում, դրա հետևանքով ունենում ենք չկանխատեսված խնդիրներ, ու կրկին անհրաժեշտություն է առաջանում ետ գնալ ու նոր լուծումներ փնտրել։ 
Վերջին տարիներին «ազդեցություն» ասելով հիմնականում ուշադրություն են դարձրել բյուջեի վրա ազդեցությանը (հարկերը/ծախսերը կավելանա՞ն, թե՞ կպակասեն)՝ առանց պատշաճ ուշադրություն դարձնելու մյուս էֆեկտներին։
Նման գործելաոճը բերում է նրան, որ կարճաժամկետ խնդիրներ լուծելով՝ ապագայում բախվում ենք լրջագույն բացասական հետևանքների։ 
Ու ևս մեկ անգամ ասեմ՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, հատկապես կարևոր նախաձեռնությունների դեպքում, պահանջելու ենք ներկայացնել կարգավորման ազդեցության ՆՈՐՄԱԼ գնահատական։ Որոշումները պետք է հիմնված լինեն ոչ թե սիմպատիաների, բնազդի կամ ցանկությունների, այլ մասնագիտական վերլուծությունների վրա»։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Բաբկեն Թունյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon