Ահաբեկիչների զենքերի վրա հայերեն գրության մանրամասները

Իրադարձային 15.03.2019   19:18   77
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ ԱԳ նախարարությունը կապի մեջ է Նոր Զելանդիայի իշխանությունների հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից ի պատասխան «Արմենպրես»-ի հարցման՝ արդյոք Հայաստանի համապատասխան մարմիններն ուշադրության տակ առել են այն հանգամանքը, որ Նոր Զելանդիայում մզկիթների վրա զինված հարձակում գործած անձանց զենքի վրա տարբեր լեզուներով, այդ թվում՝ հայերեն գրություն կա:

«Մենք կապի մեջ ենք Նոր Զելանդիայի պատկան մարմինների հետ՝ դեպքի հետ կապված բոլոր հարցերի շուրջ»,- նշեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Զենքերի վրա գրություններ են առկա տարբեր լեզուներով, այդ թվում՝ վրացերեն: Վրաստանի պետական անվտանգության ծառայությունն արդեն արձագանքել է տեղեկությանը՝ նշելով, որ համագործակցում է գործընկերների հետ, որպեսզի պարզի մանրամասներ Նոր Զելանդիայում ահաբեկչությունից հետո ձերբակալված անձանց և առգրավված զենքի վերաբերյալ:

Վրացերեն գրված են Դավիթ Աղմաշենեբելի թագավորի և Թամար թագուհու ամուսնու՝ ալանների արքայորդի Դավիթ Սոսլանի անունները: Ռուսերեն գրված է՝ «Ճակատամարտ Քարգուլի մոտ 1770» (ռուս-թուրքական պատերազմ), «Ճակատամարտ Բուլաիրի մոտ 1913»: Կադրերից երևում է, որ պահունակների վրա մահմեդականների դեմ քրիստոնյաների կողմից տարբեր ժամանակներում տարված հաղթանակների ժամանակագրություն է պատկերված:

Հայերեն գրված է Սարիղամիշի ճակատամարտ (Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ռուսական և օսմանյան կայսրությունների ամենամեծ ռազմական բախումներից է։ Ընթացել է 1914 թ. դեկտեմբերի 22-ից մինչև 1915 թվականի հունվարի 17-ը, ավարտվել է ռուսների հաղթանակով)։

Նշված է նաև Միլոշ Օբիլիչի անունը (սերբ ազգային հերոս, ով Կոսովոյի դաշտի ճակատամարտում սպանել է սուլթան Մուրադ առաջինին), 1683 թվականի Վիեննայի ճակատամարտը, որը վերջակետ դրեց Օսմանյան կայսրության առաջխաղացման մեջ:

Նշված է բրիտանական ծովակալ Էդվարդ Կոդրինգտոնի անունը, ով գլխավորելով բրիտանական, ռուսաական և ֆրանսիական նավատորմը, 1827-ին ջախջախել է թուրքական ուժերը՝ հաղթանակ տոնելով Նավարինյան ճակատամարտում:

Ահաբեկչության հեղինակների զենքերի վրա գրված է նաև Մարկ Անտոնիո Բրագադին անունը: Մարկ Անտոնիո Բրագադինը Վենետիկի Հանրապետության (7-18-րդ դարեր) ամենահայտնի ռազմական առաջնորդներից մեկն է: 1570 թվականին, երբ պատերազմ է սկսվել Վենետիկի և Օսմանյան Կայսրության միջև, թուրքական զորքը շրջափակել է Ֆամագուստա քաղաքը, որի պաշտպանությունը ղեկավարել է Մարկ Անտոնիո Բրագադինը: Չնայած այն հանգամանքին, որ քաղաքի գրավման գործողությանը մասնակցել է 100 հազար թուրք զինվոր, քաղաք դեմ ծովային շրջափակման մեջ վերցրած 150 նավերից հրետանու աջակցությամբ 1500 թնդանոթ է օգտագործվել, 6 հազարանոց կայազորը երկար ժամանակ հաջողությամբ կարողացել է պաշտպանել քաղաքը: Ֆամագուստա քաղաքը գրոհելու ընթացքում թուրքական բանակը 52 հազար զոհ է տվել: Այնուամենայնիվ, վենետիկցիները, կորցնելով օգնություն ստանալու բոլոր հույսերը, ստիպված են եղել հանձնվել:

Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի մզկիթներում հրաձգության զոհերի թիվը հասել Է 49-ի: 41 մարդ սպանվել Է Ալ Նուր մզկիթում, ևս յոթը՝ Լինվուդ մզկիթում: Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը հայտարարել Է, որ մզկիթներում հրաձգության հետ կապված երկու միջադեպն Էլ ահաբեկչական գործողություն են: «Այժմ միանգամայն պարզ Է, որ այդ հարձակումները կարելի Է բնութագրել որպես ահաբեկչություն»,-ասել Է նա: Մզկիթի վրա կատարված գրոհից հետո ձերբակալվել Է չորս մարդ՝ երեք տղամարդ և մեկ կին: Հրաձիգներից մեկը՝ ավստրալական ծագմամբ 28-ամյա Բրենթոն Տարանտը, 17 րոպե տեսահաղորդում Է վարել նախքան մզկիթում մարդկանց վրա կրակելը: Պատահարից առաջ նա գրել Է 37-Էջանոց հռչակագիր, որում բացատրել Է, թե ով Է ինքը և ինչու Է հրաձգություն իրականացրել Քրայսթչերչի մզկիթում: Ականատեսները հայտնում են, որ գրավման պահին մզկիթներում եղել Է մոտավորապես 200 և 300 մարդ համապատասխանաբար: Դրանից հետո կրակոցներ են հնչել: Հրաձգությունից հետո մզկիթների մերձակայքում կայանված ավտոմեքենաներում հայտնաբերվել են մի քանի ինքնաշեն պայթուցիկ սարքեր, որոնցից ոչ մեկը գործի չԷր դրվել:


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon