1921թ. այս օրը Սողոմոն Թեհլերյանը գնդակահարեց Թալեաթ Փաշային

Օրացույց 15.03.2019   09:00   175
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

1921 թվականի մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հայդենբուրգ փողոցում 25-ամյա Սողոմոն Թեհլերյանը, «Նեմեսիս» գործողության շրջանակներում, գնդակահարեց Օսմանյան Թուրքիայի Ներքին գործերի նախարար, «Երիտասարդ Թուրքեր» կազմակերպության ղեկավար և Հայոց Եղեռնի գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային:

1921 թվականի հունիսի 2-ին գերմանական դատարանում Սողոմոնի դատապաշտպան դոկտոր Նիմայեր Կիրը իր պաշտոնական ճառում ասաց. «Սողոմոն Թեհլերյանն ինքը չէր, որ փողոց կիջներ Թալեաթ փաշային սպանելու, նրա հետ կիջնեին դարերը, միլիոնավոր սպանվածները: Նա իր ձեռքով կտաներ իր ամբողջ ժողովրդի պատվի դրոշակը, դրոշակը` ողջ խոշտանգվածների, դրոշակը` իր լլկված ընտանիքի»:

«Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ, որովհետև խիղճս հանգիստ է»,- սա էր Թեհլերյանի կարճ ու խոսուն պատասխանը: Դատական նիստը տևում է երկու օր: Արդյունքում Սողոմոնն արդարացվում է: 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         մարտի 15, Սողոմոն Թեհլերյան, «Նեմեսիս» գործողություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon